00:00:00

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 51 դեպք, 1-ը` մահվան ելքով. մարզպետ

18:27, 23 ապրիլ 2020

Գեղարքունիքի մարզում   ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք,  1-ը` մահվան ելքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա մասնավորապես նշել է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ  մեկուսացված են   172 հոգի,  617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է  կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի  անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև  խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն,  իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ  գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։ Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր