00:00:00

Տուժեց աշխատավարձով ապրող «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին. Գեւորգ Պետրոսյան

18:07, 23 ապրիլ 2020

Ես ոչ մաթեմատիկայի գիտակ եմ, ոչ էլ բժշկության, բայց մի բան, այնուամենայնիվ, անվիճելի է, եթե վարակվողների քանակն օր-օրի գերազանցում է ապաքինվածների  քանակը, ուրեմն վարակի դեմ պայքարում, մեղմ ասած,  առաջընթաց չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա մասնավորապես նշել է. «Այդ իրավիճակին որքանո՞վ է համահունչ մի շարք սահմանափակումների վերացումը... Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում... Երբ ես գրառում արեցի սահմանափակումներն անհաշվենկատ իրականացնելու,  մարդկանց տանը նստացնելու և սովի մատնելու անթույլատրելիության մասին, ով ասես՝ ամենավերջին վիրավորանքներով կեղծ էջերից դմփ-դմփացին, բա հիմա ինչու՞ են լռում էտ հրոսակները։ Թե՞ արդեն կարող ենք արձանագրել, որ այդ սահմանափակումներն էն գլխից էլ անիմաստ ու ինքնանպատակ են եղել, և արդյունքում դարձյալ տուժեց աշխատավարձով ապրող քաղաքացին, «հպարտ», բայց խեղճ ու ընկճված քաղաքացին...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր