00:00:00

Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը. Ռուբեն Մելիքյան

17:29, 23 ապրիլ 2020

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։ Հենց հիմա Կառավարությունը «չզեկուցվող» ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծ՝ սահմանելով մեկուսացման ընթացակարգը։ Ու պատկերացնու՞մ եք։ Սահմանում են ինչ-որ պետական մարմնի ԲԱՆԱՎՈՐ կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն։ Ո՛չ փաստաբանի իրավունք, ո՛չ բողոքարկման գործուն մեխանիզմ։ Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը։ Ստորև տեքստը... «Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ մասերով. «4. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ 5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ»: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։ Հենց հիմա Կառավարությունը «չզեկուցվող» ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծ՝ սահմանելով մեկուսացման ընթացակարգը։ Ու պատկերացնու՞մ եք։ Սահմանում են ինչ-որ պետական մարմնի ԲԱՆԱՎՈՐ կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն։ Ո՛չ փաստաբանի իրավունք, ո՛չ բողոքարկման գործուն մեխանիզմ։ Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը։ Ստորև տեքստը... «Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ մասերով. «4. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ 5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր