00:00:00

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան

14:59, 23 ապրիլ 2020 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Ներկայացված միջնորդության հիմքում ընկած է կորոնավիրուսի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնավիրուսի վարակման ռիսկային խմբում: Բացի այդ՝ պաշտպանը դիմել է նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:
Խուդոյանը հավելեց, որ դատարանի նախագահի աշխատակազմը իրենց զանգերին չի պատասխանում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մեկ ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայանում՝ դատավոր Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով: Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել։ Այնուհետեւ ԲԴԽ-ն հայտնեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը։ Աննա Դանիբեկյանն ապրիլի 16-ին եկել էր աշխատանքի։ Մի քանի ժամ անց NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատավորը կրկին արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր