00:00:00

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 29 դեպք

14:50, 23 ապրիլ 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 29 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Բացահայտվել է, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի և ծեծի 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր