00:00:00

Այն չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին. ՀՀ ԱԳՆ

14:37, 23 ապրիլ 2020

Հայաստանը 2018 թվականից սկսած բանակցություններ չի վարում փուլային կարգավորման հիմքով: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան «Կոմերսանտի» այն հարցին, թե արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ: Դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է արտահայտել հայկական կողմը: Ո՞րն է Հայաստանի ներկայիս դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: «2019թ. ապրիլի 15-ի հանդիպման արդյունքները ձեւակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը եւ չի ներառում որեւէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին: Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որեւէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որեւէ սահմանափակման իրականացումը եւ կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռեւս մինչեւ 2018թ. ներկայացված եւ ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին՝ 2018 թվականից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա: Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների եւ հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ տեւական կարգավորումը»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր