00:00:00

Մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ

13:34, 23 ապրիլ 2020

Կառավարությունն այսօրվա նիստում որոշվց «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358 հազար դրամից 36 մլն 685 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավել, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18.0 հազար դրամով ավել: Նախարարը նշեց, որ իրենց հաճախ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ, բայց նա շեշտեց, որ այդ միջոցները ուղղվում են հենց նույն ոլորտին: Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ մեղադրանքը տարօրինակ համարեց: «Այսինքն չեն մեղադրում, որ այդ միջոցները անադրյունավետ ծախսվում են, հաստատություններում ստեղծվել են աղետալին մոտ իրավիճակ, սկսած հոգաբանականից և սպասարկման որակից, իսկ երբ մենք միջոցները փորձում ենք արդյունավետ օգտագործենք, մեզ մեղադրում են միջոցներ խնայելու մեջ: Դա լավ մեղադրանք է, ես ուրախ եմ այդ մեղադրանքի համար, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ պետական միջոցները մաքսիմալ արդյունավետ օգտագրոծե»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ չեն կարող ասել մանկատան դայակին 90 հազար դրամը բարձր աշխատավարձ է, և այստեղ խոսքը ոչ միայն նրա մասին է, որ դայակը ուզում է պատշաճ որակի ծառայություն մատուցել, թե ոչ, այլ հարցն այն է, թե ինքը այդքան գիտելիք, հմտությւոն ունի, թե ոչ: «Այնպես չէ, որ մենք մարդկանցից ուզում ենք փողով վերաբերմունք գնել, ընդհակառակը աշխատավարձի բարձրացմամբ մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների համար այդ աշխատատեղը գրավիչ դարձնենք: Մենք այդ երեխային մատնում ենք անտերության, երբ դայակին 50, 60 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս»,-ասաց նա: Նա նշեց, որ դա որակավորում պահանջող աշխատանք է: «Մենք այդ ուողությամբ պետք է գնանք նաև պետական կառավարման համակարգում, դժվար ենք գնում իհարկե, բայց գնում ենք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր