00:00:00

Փլուզում Աշոցք գյուղում. տուժածներ չկան

12:26, 23 ապրիլ 2020

Ապրիլի 23-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի Հրապարակ 3 հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1967-ական թվականներին կառուցված երկհարկանի ոչ բնակելի շինության 1-ին հարկի արտաքին պատից մոտ 20 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր