00:00:00

Եթե այսպես շարունակվի, կշարունակենք տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել. Ավինյան

11:28, 23 ապրիլ 2020

Հարեւան իրանում կորոնավիրուսով վարակվածների ամեն օրվա դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը. նույնը վերաբերում է մահերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իրանում էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում: Ընդհանրապես, Եվրոպայում էլ գնում են սահմանափակումների թուլացման, բայց վստահ չեն, որ դա չի բերելու նոր բռնկումների: Խոսվում է երկրորդ ալիքի մասին»,-ասաց նա: Փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ վիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են եւ եթե այսպես շարունակվի, իրենք կշարունակեն տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր