00:00:00

Ո՞րն է կորոնավիրուսով վարակվելու ամենահեշտ եղանակը

10:31, 23 ապրիլ 2020

Վարակաբանները ներկայացրել են, թե որն է կորոնավիրուսով վարակվելու ամենահեշտ եղանակը։ Նրանք ասում են, որ կորոնավիրուսով հաճախ վարակվում են հիվանդի հետ երկար եւ մոտ շփման արդյունքում, իսկ ահա տարբեր մակերեսների, առարկաների միջոցով վարակվելը քիչ հավանական է։ Նման եզրահանգման են եկել Բոննի համալսարանի վարակաբանները։ Նրանք մեծ ուսումնասիրություն են իրականացրել գերմանական Հայնսբերգ քաղաքում։ Այստեղ կորոնավիրուսով 1 400 վարակված կա, նրանցից 46-ը մահացել է։ Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսով վարակվել, օրինակ, խանութում կամ ռեստորանում, հնարավոր է, սակայն ռիսկը բավական ցածր է։ Վիրուսոլոգիայի ինստիտուտի մասնագետ Հենդրիկ Շտրեկը նշում է, որ վարակվելու լուրջ վտանգ կա, երբ մարդ երկար շփվում է վարակվածի հետ, երկար ժամանակ իրար կողք են լինում։ Նա նաեւ նշում է, որ առարկաների վրա վարակի մնալն ու այդ տարբերակով վարակվելու հավանականությունը եւս շատ մեծ չէ։ Շտրեկը նշել է՝ այդպես հնարավոր է, եթե, օրինակ, հիվանդը հազում է ինչ-որ առարկայի վրա, մեկ այլն անմիջապես դիպչում է այդ առարկային եւ արագ դիպչում իր դեմքին։ Նշենք, սակայն, որ այլ մասնագետների ուսումնասիրություններ էլ այլ պատկեր են ցույց տալիս։ Շատ մասնագետներ էլ նշում են, որ վարակը առարկաների վրա կարող է մինչեւ 72 ժամ ապրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր