00:00:00

Հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը. նոր որոշում

09:45, 23 ապրիլ 2020

Նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ ✅Պոլիգրաֆիական գործունեություն ✅Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն ✅Քարի սղոցում, մշակում և հարդարում ✅Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն ✅Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն ✅Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում ✅Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝ ✅Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների ✅Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր ✅Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր ✅Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ
✅Գրքերի հրատարակություն ✅Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝ ✅Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ ✅Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝ ✅Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝ ✅Արհեստակցական միությունների գործունեություն ✅Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում ✅Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում ✅Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ: «Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր