00:00:00

Սեւան քաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական հերթական ծրագրերը

20:28, 22 ապրիլ 2020

Այս տարի Սեւան համայնքը ներկայացրել է ճանապարհաշինական երկու սուբվենցիոն ծրագիր, որոնք նախորդ երկու տարիներին իրականացված աշխատանքների օրգանական շարունակությունն են: Ինչպես տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, այս տարի քաղաքի բարեկարգ փողոցների ու տարածքների ցանկը կլրացնեն Գրիբոեդովի եւ Նալբանդյան փողոցները ու եւս բազմաբնակարան շենքեր տանող 5 բակային ճանապարհներ:
«Ճանապարհաշինական եւս մեկ երկար սպասված ու Սևան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիր այս տարի կյանքի կկոչվի:Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի Հանրապետության ու «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի» միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվեն մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհահատվածներ, որից մեկը` Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր՝ 6,3 կիլոմետրանոց ճանապարհահատվածը կհիմնանորոգվի Սեւան համայնքում։ Փորձաքննության դրական եզրակացությունը ստանալուց հետո առաջիկայում կհայտարարվի նաեւ այս ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթը։ Սեւան համայնքի Ցամաքաբերդ-Գոմաձոր թաղամասերի ճանապարհաշինական ծրագիրը համայնքի համար ունի առաջնահերթ նշանակություն, որը միաժամանակ տարանցիկ է ու զբոսաշրջության զարգացման  լուրջ հայտերից մեկն է համարվում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր