00:00:00

Կոտայքի մարզում 39-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակահարել է մի տղամարդու. նա ձերբակալված է

20:02, 22 ապրիլ 2020 Իրավական

Կոտայքի մարզում 39-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակահարել է մի տղամարդու. նա ձերբակալված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվությունից։ Ապրիլի 19-ին, կեսգիշերին մոտ, «Աբովյան» բկ-ից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Աբովյանի քննչական ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը դանակահարվել է։
Աբովյանից Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին հիվանդանոց տեղափոխվածը վիճաբանել էր 39-ամյա մի քաղաքացու հետ եւ դանակահարվել: Ոստիկանները ճշտեցին 39-ամյա տղամարդու ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց նա ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն ու ձերբակալվեց։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակում է։   https://www.youtube.com/watch?v=XS1cR2eAooY&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր