00:00:00

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է

23:05, 22 ապրիլ 2020 Տնտեսություն

Քաղաքացիների բազմաթիվ հարցումներին ի պատասխան, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է․ Հարկերի միասնական հաշվին վճարված, սակայն ՀՎՀՀ-ն նշված չլինելու կամ սխալ դաշտում նշված լինելու պատճառով հաշվին չմուտքագրված գումարները ճիշտ ՀՎՀՀ-ով հաշվին մուտքագրելու նպատակով վճարողը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնում է դիմում՝ նշելով վճարման տվյալները /վճարված գումարը, վճարման ամսաթիվը/ և ճիշտ ՀՎՀՀ-ն, որով ենթակա է գումարը մուտքագրման հարկերի միասնական հաշվին, դիմումին կից ներկայացվում է վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: ?Օրինակ՝ Կից ներկայացնելով օօ/աա/տտ թ-ի N վճարման անդորրագրի պատճենը՝ հայտնում եմ, որ կատարել եմ օօ/աա/տտ թ-ին x գումար վճարում 900008000490 հարկերի միասնական հաշվին: Հարկատուի ՀՎՀՀ-ն նշված չլինելու պատճառով /կամ սխալ դաշտում նշված լինելու պատճառով/ գումարը հաշվին չի մուտքագրվել: Խնդրում եմ x գումարը մուտքագրել 900008000490 հարկերի միասնական հաշվին՝ XXXXXXXX ՀՎՀՀ-ով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր