00:00:00

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ

17:50, 22 ապրիլ 2020

Մարտական պայմաններում՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում, հրամանատարական կազմի արագ եւ նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում ապրիլի 20-ից 21-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Զորամասի վարչակազմին եւ ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, դրանց լուծման համար ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Շտաբային մարզումներում ընդգրկված անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստություն եւ հաջողությամբ կատարել առաջադրված մարտական խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր