00:00:00

Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին. Սուրեն Սարգսյան

17:37, 22 ապրիլ 2020

Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին։ Մեր պնդումները. 1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են: 2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված: 3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել: 4. Փուլային տարբերակ չկա: Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր