00:00:00

Փաշինյանի որոշմամբ Հայաստանի կայուն զարգացման նպատակների խորհուրդ է ստեղծվել

17:15, 22 ապրիլ 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ: Որոշման մեջ մասնավորածես, ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): 2. Հաստատել՝ 1) խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի. 2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի և ռոտացիայի կազմակերպման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի. 3) խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի։ 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 167-Ա որոշումը»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր