00:00:00

Կորոնավիրուսով վարակված 73 պացիենտ կա Շիրակի մարզում

15:11, 22 ապրիլ 2020

«Շիրակի մարզում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 73 պացիենտ է եղել, 8 պացիենտներ այս պահին բուժումը Երևանում են շարունակում, 10 մարդ լավացել է և դուրս է գրվել։ Այս պահին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 52 պացիենտ բուժում է ստանում։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետարանից տեղեկացրին նաև, որ Մարալիկ համայնքում պարետի ցուցումներն ամբողջությամբ պահպանվում են և հսկվում են ելքերն ու մուտքերը։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին մահացել էր կորոնավիրուսով վարակված 68-ամյա մարալիկցի տղամարդը։ Ապրիլի 16-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոնում՝ Մարալիկում, կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել։ Վարակակիրները Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն էին։ Մարալիկի առողջության կենտրոնը երկու շաբաթով դադարեցրել է իր առողջապահական ծառայությունների իրականացումը։ Ապրիլի 19-ին Մարալիկում մահվան դեպք արձանագրվեց (90-ամյա տղամարդը), և երրորդ մահվան դեպքն արձանագրվեց ապրիլի 20-ին (62 -ամյա ձորակապցի տղամարդը): Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր