Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները մի քանի օր կատարած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են ապրիլի 18-ին Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Վախթանգի փողոցների խաչմերուկում Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդին վթարից հետո ծեծի ենթարկողների ինքնությունը, որոնք այնուհետև դիմել էին փախուստի։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 22–ին, հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարից հետո նշված անձանց կողմից ծեծի ենթարկված Toyota-ի վարորդ՝ 41-ամյա Արտաշես Ն-ն աշխատում է «Արտաշես Նազարյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։ Ոստիկանները պարզել են, որ նրանք են Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Մելիքսեթյանը և Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Հովակիմյանը։ Ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նշված անձինք ներկայացել են ոստիկանություն, կատարվածի մասին տվել բացատրություն և բաց թողնվել։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ ապրիլի 18 ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել էին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, բարեխաբախտաբար, տուժածներ չէին եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել էին Toyota-ի վարորդի վրա եւ հարվածել էին նրան, դիտավորյալ կոտրել ավտոմեքենայի առջևի և հետևի հողմապակիները, հետևի լուսարձակները և ձախակողմյան կողային հայելին և դիմել փախուստիԴեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում օգնություն էին ցուցաբերել Արտաշես Ն.-ին, որից հետո նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել էին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա։