00:00:00

Արցախում նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները հայտնի են

11:25, 22 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Հիշեցնենք, որ կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի, եթե 24 ժամ հետո նշյալ քաղաքացու հետազոտության արդյունքները կրկին բացասական լինեն, ապա նա կհամարվի բուժված և բուժմիավորումից դուրս կգրվի: Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը: Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է, այսինքն՝ նրա մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, 2-ն արդեն բուժվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր