00:00:00

Կորոնավիրուսը ԱՀԿ ղեկավարներին կհասցնի՞ բանտ. խոշոր սկանդալ վարակի շուրջ

11:22, 22 ապրիլ 2020

Հավատացնում եմ ձեզ, ամենադժվարը դեռ առջեւում է, շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ վարակ է: Այդ հայտարարության հեղինակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդոս Գեբրեյսուսն է: Նրա այդ չարագույժ հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ մի շարք երկրներ սկսում են թուլացնել կարանտինի ռեժիմը: ԱՀԿ-ին դա դուր չի՞ գալիս: Մասնավորապես, եվրոպական երկրները աստիճանաբար թուլացնում են մեկուսացման ռեժիմը, բացում հանրային գործունեության ոլորտներ եւ այլն: Դրան զուգահեռ, բացվում են նաեւ հարցեր, ուղղված ԱՀԿ-ին, կասկածով, որ կառույցը քողարկել է Չինաստանին, օգնելով թաքցնել վարակի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ եւ դառնալով համաշխարհային ճարակի պատճառ: Այդ հարցերը տալիս են ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ նաեւ եվրոպական երկրների կառավարությունները: ԱՄՆ Սենատը սկսել է քննել ԱՀԿ գործունեությունը, եւ մինչ ավարտը Վաշինգտոնը դադարեցրել է այդ կազմակերպության ֆինանսավորումը: Դրան զուգահեռ, ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ չկա կորոնավիրուսի կենդանական ծագման կասկած: Բանն այն է, որ ԱՄՆ ու այլ երկրներ, փորձագետներ կասկածում են, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի կենսաբանական լաբորատորիայում եւ այնտեղից է հայտնվել բնության մեջ: Ինչու՞ է ԱՀԿ պաշտոնյան շտապում հերքել այդ կասկածը: Չինաստանն էլ հայտարարում է, որ չկա արհեստական ծագման որեւէ ապացույց: Եթե կասկածը հաստատվի, ապա աներկբա է, որ դա կլինի խպոշորագույն միջազգային սկանդալ, որը կարող է ավարտվել ոչ միայն Չինաստանին ներկայացվելիք ահռելի փոխհատուցման պահանջներով, այլ նաեւ Առողջապահության միջազգային կազմակերպության պաշտոնյաների հնարավոր քրեական պատասխանատվությամբ: Առավել եւս, որ միջազգային կառույցներում կոռուպցիոն գործարքների հարցը համաշխարհային օրակարգում է վաղուց: Օրինակ, ԱՀԿ-ն իր այսպես ասած հեղինակությամբ ամենեւին վեր չէ ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայից, կամ եվրոպական ֆեդերացիայից, որոնք վերջին տարիներին ուղղակի ցնցվել են կոռուպցիոն սկանդալներից: ԱՄՆ իրավապահները գործեր հարուցեցին 2018 եւ 2022 թվականների աշխարհի առաջնությունների իրավունքի տրամադրման կապակցությամբ: Կոռուպցիան ներթափանցել է ոչ միայն մարզական կազմակերպություններ: Եվ մեղմ ասած դժվար է կորոնավիրուսի պատմության մեջ քրեորեն հետապնդելի տարրի բացակայության մասին խոսել այնպիսի համոզումով, ինչով ԱՀԿ պաշտոնյան կարող է խոսել կորոնավիրուսի արհեստական ծագումը բացառելու մասին: Առավել եւս, որ ԱՀԿ-ն գլխավորում է մարդ, որի անունը շոշափվել է թե իր երկրում՝ Եթովպիայում, թե ԱՀԿ ղեկավարի պաշտոնում տարբեր սկանդալային պատմություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր