00:00:00

Սպառնացել են կտրել փաստաբանի կոկորդը (լուսանկար)

15:04, 20 ապրիլ 2020 Իրավական

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորները /Արմավիրի և Շիրակի մարզերից/ դեպրեսիվ մանիակալ պսիխոզի մեջ են ընկել այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ Մուսալեռի սպանության գործով պատրաստվում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմին և վերսկսել սպանության գործի քննությունը։ Եվ ահա «պատգամավորները» ֆեյք-գլադիատոր են ուղարկել, որպեսզի ահաբեկի ինձ և պաշտպանյալիս։ Ընդ որում գլադիատորը ներկայացել է որպես մահացածի ազգական։ «Պատգամավորներին» ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչև այս պահը, շուրջ 1 տարի մենք կատարել ենք փաստահավաք աշխատանք և փաստաթղթային, տեսաձայնագրությունների, լուսանկարների միջոցով, ինչպես նաև վարույթից մեկուսացված անձանց հայտնած տվյալններով, պարզել ենք, որ՝ 1․ Մահացածի հարազատները հստակ գիտեն, ով է իրենց որդուն «գազի շտուցերով» զինել և ուղարկել կռիվ անելու, 2․ մենք պարզել ենք անձանց իրական շրջանակը՝ անուններով, ազգանուններով, բնակության և հաշվառման հասցեներով /կռիվ անողների շիրակյան թևը/ 2․ Մենք հավաքագրել են գործով բոլոր անձանց կեղծ ցուցմունքները, 3․ Մենք հավաքագրել են բոլոր այն պաշտոնատար անձանց տվյալները, ովքեր գումարով, ուտել-խմելով, ճնշման ազդեցության տակ, «հանուն ախպերության» քրեական գործի ուղղվածություն են որոշել, 4․ փաստահավաք աշխատանքների ընթացքում «ձեռքի հետ» հավաքագրվել է «Արմավիրի պատգամավորին առընթեր» համայնքի ղեկավարին վերաբերող 2 հատոր /312 էջ/ ակնհայտ ապօրինի և քրեորեն հետապնդելի արարքների ժողովածու, Հ․գ․ դեռևս ուշ չէ հարցի քննարկումը կոնստրուկտիվ դաշտ տեղափոխելու և քրեական գործի իրական բացահայտումը ապահովելու համար։ Ֆեյք-գլադիատորներով մեզ չեք վախացնի․․․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր