00:00:00

Սիսիանի ոստիկանապետի ժպ-ի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել. փաստաբան

00:38, 20 ապրիլ 2020 Իրավական

Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր  պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի  կողմից անօրինականությունների արդյունքում հերթական քրեական գործն է հարուցվել:

Գործի հետ կապված մանրամասների շուրջ Armday.am-ը զրուցել է փաստաբան Յուրա Ավայանի հետ:

-Պրն Ավայան, այս ագամ ի՞նչ քրեական գործ է  հարուցվել, մանրամասնեք խնդրեմ :

-Հարուցվել է ևս մեկ քրեական գործ Գուրգեն Վարդանովի նկատմանբ Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Գարիկ Մուրադյանի կողմից անօրինականությունների  առթիվ, մասնավորապես, հարուցվել է Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2րդ մասով:

-Նախորդ հարցազրույցներում նշել էիք մի քանի դեպքի մասին: Այդ անօրինական գործողությունները դեռ շարունակվո՞ւմ են:

-Այո: Այս անգամ կանդրադառնամ  Սիսիանի  բաժնի աշխատակիցների անօրինական գործողություններին:

Մասնավորապեո, 16.04.2020 թվականին  Գառնիկ Սիմոնյանի հեռախոսահամարին է զանգահարել  Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակից   Արարատ Օհանյանը, ում հախկինում դրսևորած անօրինական գործողությունների մասով  հաղորդում էր ներկայացվել : Նա պահանջել է ներկայանալ բաժին, Գառնիկ Սիմոնյանը մերժել է՝ասելով, որ այդ հարցերով զանգահարեն փաստաբանին:

-Ծանուցում ստացա՞ք որպես փաստաբան:

-Ոչ: Մի քանի անգամ  մենք ենք փորձել  կապ հաստատել Օհանյանի հետ պարզելու համար, թե ի՞նչ հիմքով են  քաղաքացի Սիմոնյանին հրավիրում բաժին,  և ինչո՛ւ այդ մասին ծանուցում փաստաբանին: Օհանյանը  չի պատասխանել զանգերին, կամ անջատել է հեռախոսը, որից հետո կրկին զանգահարել է Գառնիկ Սիմոնյանին:

-Նշեցիք, որ այլ դեպքեր էլ են գրանցվել:

-17.04.2020 թվականին  այս անգամ Սիսիանի  բանկիչ Աշոտ Ադոնցը զանգել է  Գառնիկ Սիմոնյանին հայհոյել,ահաբեկել այն բանի համար, որ Սիմոնյանը ոստիկանապետի դեմ հաղորդում ներկայացրել:

 Ի դեպ՝ Աշոտ Ադոնցը  այն ենթադրյալ  տուժողն է, ում իրերի  գողության կասկածանքով   Գառնիկ Սիմոոնյանին 06.04.2020 թվականին բերման էին ենթարկել բաժին և բռնությոան ենթարկել:

-Այս բոլոր առիթներով  ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել:

-Վերոգրյալ անօրինականությունների մասով  ձեռնարկվել է համապատասխան գործողություններ: Դատողությունները թողնում եմ ընթերցողին, իսկ ընթացքի մասի կտեղեկացնենք ավելի ուշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր