00:00:00

Իտալիան ֆուտբոլի մրցաշրջանը ավարտելու քարտեզ է կազմել. ակումբները խնդիրներ ունեն

03:45, 19 ապրիլ 2020 Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան միանշանակ ցանկանում է ավարտին հասցնել Ա սերիա ընթացիկ մրցաշրջանը, որը մարտի 9-ից դադարեցվել էր՝ երկրում կորոնավիրուսի վարակի կտրուկ տարածման պատճառով: Ըստ այդ պլանի բոլոր 20 թիմերը մայիսին կանցկանցնեն երեքշաբաթյա ուսհավաք իրենց մարզաբազաներում, իսկ հունիսի սկզբին կմեկնարկեն խաղերը: Սակայն, ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport թերթը, ակումբներից ոչ բոլորը կարող են լիարժեք հավաք անցկացնել իրենց մարզաբազաներում: Մասնավորապես՝ «Բրեշիան», «Ուդինեզեն», ՍՊԱԼ-ը, «Սասուոլոն», «Բոլոնյան», «Ֆիորենտինան», «Սամպդորիան» ու «Ջենովան», հնարավորություն չունեն բնակվելու և սնվելու իրենց մարզաբազաներում: Այդ թիմերը ստիպված կլինեն հյուրանոց վարձայալել: Ֆուտբոլիստները, մարզիչները և թիմի հետ աշխատող մնացած մասնագետները, ամեն օր կենթարկվեն կորոնավիրուսի թեսթավորման: Նրանց թիվը չպետք է անցի 70-ը: Խաղերը կանցնեն Իտալիայի կենտրոնական և հարավային քաղաքներում, որտեղ շատ թույլ է արտահայտված կորոնավիրուսի պանդեմիան: Հանդիպումներին կարող են ներկա գտնվել միայն ակումբների ներկայացուցիչները և հեռարձակող հեռուստաընկերության աշխատակիցները: Թիմերին սպասարկող բոլոր կառույցները կգտնվեն ոստիկանների ուժեղացված հսկողության տակԼ Ի դեպ, Ա սերիայի 16 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով: Բարեբախտաբար, նրանք արդեն բուժվել են և կարանիտին են անցնում իրենց տներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր