00:00:00

Իջևանում դպրոցից փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը

20:13, 17 ապրիլ 2020 Իրավական

Ապրիլի լույս 14-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ահազանգով մեկնեցին Իջևանի դպրոցներից մեկը։ Տեղում պարզվեց, որ մի քանի երիտասարդ դպրոցի պատուհանով ներս են մտել ու փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Երիտասարդները, տեսնելով դպրոցի պահակին, փախել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում Իջևանի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Իջևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։   https://www.youtube.com/watch?v=HXfsQUhA10U&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր