00:00:00

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի

17:32, 17 ապրիլ 2020 Իրավական

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք չի կիրառվի։ «Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը»,- ասացին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս տարիների ընթացքում դատախազությունը մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է: Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն անօրինական է։ 2020 թվականի մարտի 15-ին Վահագն Հարությունյանը Ռուսաստանում ձերբակալվել էր և տեղափոխել են Տվերի շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար, իսկ արդեն մարտի 16-ին ազատ էր արձակվել՝ նրան մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր