00:00:00

«Ո՞վ է ասել, որ մարդն անպայման ընտանիք պետք է ունենա. Դա միֆ է». հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի

05:06, 17 ապրիլ 2020 Ժամանց

Հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի մտքերին ծանոթանալով՝ կարելի է գտնել կյանքում ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ:
  • Ո՞վ է ասել, որ մարդն անպայման ընտանիք պետք է ունենա: Դա միֆ է, ոչ ավելին: Երջանիկ ամուրին ավելի լավ տեսք ունի, քան այն դժբախտ զույգը, ուր նրանցից յուրաքանչյուրը թե՛ առանձին է տանջվում, թե՛ միմյանց է տանջում:
  • Դուք անընդհատ ստանալու եք այն, ինչը քննադատում եք, ինչի դեմ պայքարում եք: Եվ այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք փոխել ձեր վերաբերմունքը ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց կամ երևույթների ու հանգամանքների նկատմամբ: Թույլ տվեք նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան իրականում, այլ ոչ այնպիսին, ինչպիսին որ դուք ուզում եք դրանք տեսնել, այսինքն՝ պետք է փոխվեք հենց դուք, այլ ոչ՝ ուրիշները:
  • Եթե ձեր մեջ սեր է ծնվել ինչ-որ մարդու նկատմամբ, նա ձեզ ոչինչ պարտական չէ:
  • Զգա քեզ այսօր այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել վաղը:
  • Տղամարդը նեղանում է իր կնոջից, քանի որ մտածում էր, որ կինը կհասկանա, որ իրեն վաղը սպիտակ վերնաշապիկ է պետք լինելու: Կինն էլ, իր հերթին, քիթը կախում է, քանի որ կարծում էր՝ ամուսինը գլխի կընկնի իր համար ծաղիկներ գնել: Երեխան վիրավորվում է, երբ ծնողները չեն հասկանում, որ իրեն նոր կոնստրուկտոր է պետք, և այլն: Հասկանո՞ւմ եք՝ բանն ինչում է. այսինքն՝ սկզբում մենք մտածում ենք, թե ինչպես պետք է ուրիշներն իրենց պահեն, ապա համոզվում ենք, որ նրանք իրենց այդպես չեն պահում: Եվ նեղանում ենք դրա համար: Դա նորմալ է. գժանոցում ավելի վատ բաներ էլ են լինում:
  • Յուրաքանչյուր մարդ իր համար հորինում է իր թերությունների հավաքածուն, հետո տասնամյակներով տառապում դրա համար: Դե ինչ, զբաղմունք է:
  • Փոխել կարող ես միայն ինքդ քեզ, բայց դրա հետ ոչ ոք համաձայն չէ: Ավելի հարմար ու սովորական է քննադատել շրջապատողներին և մարտի նետվել նրանց կատարելագործելու համար:
  • Եթե ձեր հակառակորդը ձեզ հունից հանելու ելքը գտնում է, պետք է նրան շնորհակալ լինեք, քանի որ նա շոշափել է հենց այն արժեքը, որին դուք չափից դուրս մեծ նշանակություն եք տալիս: Այդ պատճառով էլ ցանկացած վիճաբանություն լավ է: Փաստորեն, դա ձեր իդեալականացրած երևույթների կամ անձանց անվճար ախտորոշումն է, և ոչ միայն դա, այլ նաև բուժումը:
  • Ձեր սիրելիին հնարավորություն տվեք զբոսնել առավելագույնս երկար վզկապով: Դա ամենաամուրն ու հուսալին է:
  • Եթե ձեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունների իմաստը փորձեք հասկանալ, ապա հնարավոր է՝ շատ արագ հայտնվեք հոգեբույժի ընդունարանում:
  • Մեր օրգանիզմը էմոցիոնալ թափոնների աղբաման չէ: Այն, ինչպես կարողանում է, յուրացնում ու պայքարում է դրանց դեմ, իսկ հետո հանձնվում է: Հիվանդությունն օրգանիզմի բողոքի յուրատեսակ ձև է այն բանի դեմ, որ դուք այն աղբաման եք սարքել:
  • Կյանքը չի կարող արդար ու անարդար լինել, քանի որ ամեն բան այնտեղ ունի իր պատճառներն ու հետևանքները:
  • Մեր ոգին պայմանավորվում է մեր կենցաղով: Առողջությունը գլխի մեջ է, այլ ոչ՝ դեղատան:
  • Մեզ ոչ ձեռնտու ցանկացած իրավիճակ տվայտանքների մեջ ընկնելու առիթ չպիտի լինի, այլ սոսկ տեղի ունեցող իրադարձությունների պատճառների շուրջ մտորելու առիթ:
  • Բոլորին դուր գալն անլուծելի խնդիր է՝ գոնե թե կենդանության օրոք:
  • «Մի մեղադրիր»-ը բոլորովին էլ չի նշանակում, որ դուք պետք է դառնաք այնպիսին, ինչպիսին այն մարդը, ով ձեզ դուր չի գալիս: Դուք կարող եք դառնալ այնպիսին, ինչպիսին որ ուզում եք, բայց կարևոր է շատ չտառապել, եթե ինչ-որ բան չի համընկնում ձեր սպասումների հետ:
  • Սերը մի սուբստանցիա է, որի առկայության դեպքում բոլորովին էլ սարսափելի չէ սեփական եսասիրության վրայով քայլելը, այլ, ընդհակառակը, երբեմն նույնիսկ հաճելի է:
  • Կյանքը ընտանեկան զույգերին այնպես է միացնում իրար, որ նրանցից յուրաքանչյուրը քանդի այն արժեքները, որոնք մյուսի մոտ չափից շատ նշանակություն ունեն:
  • Սովորաբար մենք մոռանում ենք մեր հաջողությունների մասին ու կենտրոնանում ենք անհաջողությունների վրա: Դա սխալ է: Պետք է միշտ հիշել սեփական ձեռքբերումների մասին: Դրանք մեզ նոր հորիզոններ նվաճելու ուժ են տալիս:
  • Եթե ձեր պատուհանին փակցված է «Կյանքը պայքար է» կամ «Ես երբեք իմ միակին չեմ գտնի» ու նմանատիպ հոռետեսական այլ արտահայտություններ, ապա ձեզ համար վստահաբար սիրալիր կերպով կկազմակերպվի այն կյանքը, որի հայտն արդեն իսկ ներկայացրել եք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր