00:00:00

Կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

17:00, 16 ապրիլ 2020 Իրավական

Ապրիլի 14-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով իր եւ հարեւանի բնակարանների պատուհանները վնասվել են: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 15-ին, ժամը 19.50-ին, Ավանի բաժանմունք է ներկայացել 35-ամյա մի տղամարդ եւ տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլի 13-ի ժամը 23.10-ին որսորդական հրացանից ինքն է կրակոցներ արձակել եւ վնասել բնակարանների պատուհանները: Նա նաեւ ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր