00:00:00

Առեղծվածային դեպք Երևանում. հրազենային վնասվածքով մահացած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. կա վիրավոր

21:21, 15 ապրիլ 2020 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից: Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ: Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը: 21:05 *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են իրար բախված Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաներ: Lexus-ի կողքն էլ՝ դրսում, հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը և այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է: Տեղում ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր