00:00:00

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվի. Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

13:43, 15 ապրիլ 2020 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 26-ին կայացված այն որոշումը, որով մերժվել էր բողոքը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր