00:00:00

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու նրա ստորաբաժանումների գործունեության դադարեցում երկարաձգվել է

11:43, 15 ապրիլ 2020 Իրավական

Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը, տեղեկացնում է Ոստիկանության կայքը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր