00:00:00

Ոստիկանության ծառայողները մարտ ամսվա պարգևավճարները կստանան. Էդգար Ջանոյան

11:32, 15 ապրիլ 2020 Իրավական

Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Հարցին, թե արտակարգ դրության պայմաններում աշխատած ոստիկանության ծառայողերին ինչո՞ւ են զրկել պարգևավճարներից, վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը նշեց․ «Նման որոշում չկա, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները սահմանված կարգով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր