00:00:00

Դանակահարված ոստիկանների վիճակը կայուն է. նրանց նկատմամբ սահմանվել է հսկողություն

16:40, 14 ապրիլ 2020 Իրավական

Գյումրիում այսօր՝ ապրիլի 14-ին, դանակահարված 2 ոստիկանների վիճակը կայուն է։ Այս մասին  հայտնեցին Գյումրիի ԲԿ-ից։ «Քիչ առաջ Գյումրի ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-կծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ աշխատորշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք: Կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն»,- հայտնեցին ԲԿ-ից։ Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը եւ արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որեւէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի եւ մեկ ոստիկանության ծառայողի։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն եւ բերման ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր