00:00:00

Ֆրանսիայում հանդիսականներով մարզական միջոցառումներն արգելվեցին մինչեւ հուլիսի 15-ը

03:40, 14 ապրիլ 2020 Սպորտ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հանդիսականներով զանգվածային միջոցառումներն արգելված կլինեն առնվազն մինչեւ հուլիսի 15-ը։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին, սակայն կանցկացվի առանց հանդիսականների, հաղորդում է lequipe.fr-ն։ Մյուս մարզական միջոցառումների վերսկսումը նույնպես հնարավոր կլինի միայն առանց հանդիսականների։ Մայիսի 11-ից Ֆրանսիայում կլինի կարանտինի սահմանափակումների որոշակի վերանայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր