00:00:00

ՄԱՊ-ի Ալիկի ազատ արձակման որոշումը դատախազությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան

20:40, 13 ապրիլ 2020 Իրավական

Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Այս լուրը NEWS.am-ին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ «Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը մերժվեց, վճռաբեկ բողոք են ներկայացրել»,- ասաց Պողոսյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց գրավի դիմաց է ազատ արձակվել։ Ավելի վաղ  հայտնել էինք, որ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր