00:00:00

Մատիչ․ Եթե որդուս հարցնեք՝ Ռոնալդուն Մեսիից լավն է, բայց ես կդժվարանամ ընտրություն կատարել

00:30, 14 ապրիլ 2020 Սպորտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը դժվարացել է ընտրություն կատարել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջեւ, թե ով է նրանցից ավելի ուժեղ ֆուտբոլիստ։ «Եթե որդուս հարցնեք՝ Ռոնալդուն Մեսիից լավն է, բայց ես կդժվարանամ ընտրություն կատարել։ Նրանք տարբեր են։ Իհարկե, Ռոնալդուն նույնպես տաղանդավոր է, բայց նա համառ աշխատանքի շնորհիվ է հասել հաջողության։ Մեսին ունի տաղանդ։ Չեմ ասում, որ նա չի աշխատում։ Ակնհայտ է, որ նա նույնպես աշխատում է, բայց նրանք տարբեր են։ Արդեն 15 տարի նրանք լավագույնն են աշխարհում։ Շատ դժվար է այսքան երկար ժամանակ մնալ նույն մակարդակի վրա։ Հնարավոր է՝ նրանք պատմության մեջ երկու լավագույն ֆուտբոլիստներն են»,- Մատիչի խոսքը մեջբերում է lequipe.fr-ն։ Հիշեցնենք, որ 31-ամյա սերբ ֆուտբոլիստը 2017-ին է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր