Ուստի հանդիսանալով Գ. Հ.-ի փաստաբան հարկ եմ համարում լույս սփռել և հանրությանը զերծ պահել տարատեսակ ապատեղեկատվություններից:
Գ. Հ.-ն 2015թվականից աշխատել է Առուշ Առուշանյանին պատկանող շինանյութի խանութներից մեկում: 2018թվականին խանութի հերթական հաշվարկից հետո ղեկավարները հայտնել են, որ <<ամեն բան նորմալ է և վաղվանից կարող են անցնել նույն տեմպերով աշխատանքի>>, հատկանաշական է, որ խանութների ցանցի աշխատակիցներից հատուկ գովասանքի է արժանացել Գ. Հ.-ն: 2019թվականին Գ. Հ.-ն Առուշանյանին հայտնել է իր աշխատանքից դուրս գալու ցանկության մասին, քանի որ առանց հանսգտաի օրերի և մինչև ուշ ժամ աշխատել է, հնարհավորություն չի ունեցել իր երեխաների հետ շփվելու, ինչպես նաև ավելացել է արտահերթ աշխատանքի աշխատաժամերը:
2020թվականին խանութում կատարվել է գույքագրում, որից հետո հայտնել են որ առկա է պակասորդ և պահանջել են Գ.-ից պակասորդ ապրանքի գումարը, այն պարագայում, երբ խանութի պահեստը հասանելի է եղել թե խանութի աշխատակիցների թե Առուշանանի մերձավորների համար:
Այնուհետև Գ.-ին ներկայացվել է գումարային պահանջ՝ 33մլն ՀՀ դրամի չափով և խաբեությամբ՝ հաշվարկներ կատարելու պատրվակով Գ. Հ.-ին տարել են և Առուշանյանի պահեստամասերից մեկում վերջինիս ծեծի են ենթարկել, խլել մեքենան, բանալիները և պահանջել անձնագիր, ինչպես նաև Գ.-ի կնոջ հարազատներին պատկանող բնակարանի փաստաթղթերը, պահանջները ստիպված կատարվել է և հետո միայն Գ. Հ.-ին բաց են թողել պահանջելով իրենց կողմից նշված օրը վճարել տվյալ գումարի մնացած մասը:
Գ.-ն ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մի քանի օր պարկել է, որից հետո բազմաթիվ միջոնցներ ձեռնարկելով, որ նրանց պահանջները իր կամքին հակառակ կատարի, որպեսզի ընտանիքին զերծ պահի կյանքի և առողջության դեմ սպառնացող վտանգից ի վերջո հասկացել է, որ անհնար է նման պահանջներ կատարելը և դիմել է մեր գրասենյակ իրավաբանական խորհրդատվություն ստանալու և անելանելի վիճակից դուրս գալու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Լսելով Գ. Հ.-ին և ուսումնասիրելով առկա փաստերը, որոնք հավաստում են Գ. Հ.-ի նկատմամբ անօրինական գործողությունների կատարումը ստանձնեցինք Գ. Հ.-ին օրենքի շրջանակներում համապատասխան իրավաբանական օգնություն տրամադրելու և ներկայացուցչություն ապահովելու գործընթացը
Մասնավորապես՝ Գ. Հ.-ն 2020թվականի Մարտի 17-ին հաղորդում ներկայացրեց Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին Առուշ Առուշանյանի և նրա մերձավորների կողմից մի շարք անօրինական գործողություններ կատարելու մասով: Դրանից հետո դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրնսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 322 հոդվածի 2-րդ մասով և Գուրգեն Հ.-ն ճանաչվել է տուժող:
Բացի այդ՝ տուժողի կնոջ մերձավորների բնակարանի կադաստրային գործի ուսումնասիրությունից, որը փոխկապակցված է տվյալ գործի հետ պարզվել է, որ ՀՀ Կադաստրի Կոմիտեի Գորիսիս մասնաճյուղ տուժողի կնոջ՝ Մ. Հ.-ի անունից մուտքագրված դիմումներից մեկը Մ.-ի փոխարեն ստորագրված է եղել այլ անձի կողմից, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և նյութեր է նախապատրաստվում:
Նախաքննական գաղտնիքները չհրապարակելու պատճառով այս պահին կսահմանափակվեմ այսքանով, գործի հետագա զարգացումների վերաբերյալ հորդորում եմ տեղեկատվություն ստանալ բացառապես ճշտված աղբյուրներից: