00:00:00

Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ ձեռքի հակատանկային ականանետ է հայտնաբերվել

17:05, 12 ապրիլ 2020 Իրավական

Երևանի Հրազդանի կիրճում այսօր՝ ապրիլի 12-ին փրկարարները ձեռքի հակատանկային ականանետ են հայտնաբերել Հրազդանի կիրճում։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Պարզվել է, որ հայտնաբերվածը РПГ-7 ձեռքի հակատանկային ականանետ է:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր