00:00:00

Համայնքի բնակչությունը շոկի մեջ է․ կախված հայտնաբերված պայմանագրային զինծառայողը Այգավանից էր

14:25, 12 ապրիլ 2020 Իրավական

32-ամյա պայմանագրային զինծառայողը, որի դին ծառից կախված էին հայտնաբերել ապրիլի 11-ին, Արարատի մարզի Այգավան համայնքից է։ Համայնքապետարանից հայտնեցին, որ նրան կախված է հայտնաբերել հարազատ եղբայրը, թե ընտանիքը, թե համագյուղացիները զարմացած են տեղի ունեցածից։ «Եղբայրը ամուսնացած է, քույրը՝ ամուսնացած, աշխատող, ստեղծող, շատ լավ ընտանիք են, հողագործությամբ են զբաղվում։ Համայնքի բնակչությունը շոկի մեջ է»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը։ Զինծառայողը ամուսնացած չէր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 11-ին Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին ծառից երկաթյա մալուխով կախված է հայտնաբերվել 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տղամարդը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր