00:00:00

Արմավիրի մարզի գյուղերից մեկի տարածքում ական է հայտնաբերվել

10:00, 12 ապրիլ 2020 Իրավական

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում ապրիլի 11-ին հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում ապրիլի 11-ին հայտնաբերվել է ական։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում վնասազերծել են ականը պայթեցման եղանակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր