00:00:00

Ա սերիան կարող է վերսկսվել մայիսի 31-ին

01:36, 12 ապրիլ 2020 Սպորտ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի 31-ին։ Այս մասին գրում է La Repubblica-ն։ Ուրբաթ կարանտինը Իտալիայում պաշտոնապես երկարաձգվեց մինչև մայիսի 3-ը։ Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան գրություն է ուղարկել օլիմպիական և պարաօլիմպիական կոմիտեներին՝ խնդրանքով վերսկսելու մարզումները մայիսի 4-ից։ Աղբյուրի տեղեկություններով՝ եթե սա տեղի ունենա, ֆուտբոլիստները սկզբնական շրջանում մարզվելու են առանձին ու փոքր խմբերով։ Սպասվում է, որ նրանք մարզավիճակ կհավաքեն միայն ամսվա վերջին։ Մայիսի 31-ին առաջնության վերսկսման դեպքում հանդիպումները անցկացվելու են առանց երկրպագուների։ Խաղերն ընթանալու են երեք օրը մեկ։ Այս պարագայում առաջնությունը կավարտվի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։ Հաղորդվում է, որ «Միլանը», «Ինտերը», «Ատալանտան» և «Բրեշիան» պետք է փնտրեն չեզոք վայրեր մարզումների և հանդիպումների համար, քանի որ իրենց շրջանները ամենից շատն են տուժել կորոնավիրուսից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր