00:00:00

Բելառուսում կորոնավիրուսով վարակված է 300-ից ավելի բժիշկ. РБК

00:52, 12 ապրիլ 2020 Աշխարհ

Բելառուսում  ավելի քան 300 բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարությունը, փոխանցում է РБК-ն:
Վարակի յուրաքանչյուր դեպքի համար կատարվում է համաճարակաբանական ուսումնասիրություն: Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մինսկում և Վիտեբսկում:
«Այսօրվա դրությամբ լաբորատոր հետազոտությունով հաստատվել է բուժաշխատողների վարակման 301 դեպք։ Այն բուժհաստատություններում, որոնք նախօրոք վերապրոֆիլավորվել էին միայն կորոնավիրուսով անձանց ընդունելու համար, վարակվածների թիվն ավելի քիչ է։ Ամենաշատ վարակվածները Մինսկում և Վիտեբսկում են, իսկ այլ քաղաքներում դեպքերը շատ քիչ են»,- հայտնել է Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Բելառուսում կորոնավիրուսի վարակվածության 1000 դեպքի մասին: Ապրիլի 10-ի դրությամբ կար կորոնավիրուսի գրանցված 1066 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով: Եվ չնայած այս թվերին՝ Բելառուսի նախագահը հրապարակավ դեմ էր արտահայտվել կարանտինային ցանկացած միջոց կիրառելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր