00:00:00

ՌՖՄ-ն ՈւԵՖԱ-ին հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հաջորդ տարի ընդունել Եվրո-2020-ի խաղերը

00:13, 12 ապրիլ 2020 Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) ՈւԵՖԱ-ին հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգը պատրաստ է 2021 թվականին ընդունել Եվրո-2020-ի հանդիպումները։ ՌՖՄ-ն համապատասխան երաշխիքներ ստացել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանություններից, հաղորդում է tass.ru-ն։ Ոչ պաշտոնական տվյալով, Հռոմն ու Բիլբաոն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով կհրաժարվեն Եվրո-2020-ի հանդիպումներ անցկացնելու իրավունքից։ ՈւԵՖԱ-ն դեռ չի հաստատել մեկ տարով հետաձգված Եվրո-2020-ի օրացույցն ու ստադիոնները։ Նախատեսված է Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացնել տարբեր երկրների 12 քաղաքներում, սակայն հնարավոր է՝ տեղի ունենա մրցաշարի ձեւաչափի փոփոխություն եւ քաղաքների թիվը կրճատվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր