00:00:00

ԱԺ-ի դիմաց բերանը կարած քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժին

19:02, 11 ապրիլ 2020 Իրավական

Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության բաժնից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Տեղում հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն (Միրան Մ., ծնված 1991 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր