00:00:00

Ավստրիայի սպորտի նախարար․ Հնարավոր է Ֆորմուլա-1-ի Ավստրիայի Մեծ մրցանակի անցկացումը հուլիսի 5-ին

22:44, 11 ապրիլ 2020 Սպորտ

Ավստրիայի սպորտի նախարար Վերներ Կոգլերը կարծում է, որ հնարավոր է Ֆորմուլա-1-ի Ավստրիայի Մեծ մրցանակի անցկացումը նախատեսված ժամկետում։ Ֆորմուլա-1-ի օրացույցով, այն պետք է տեղի ունենա հուլիսի 5-ին։ «Եթե Ֆորմուլա-1-ը պատրաստ լինի, ապա մեր փուլի անցկացումը նախանշած ժամկետում հնարավոր է։ Կազմակերպիչները կհետեւեն սանիտարական կանոններին եւ երկիր ելք ու մուտքի օրենքներին։ Մրցաշրջանը սկսելու շանս կա»,- Ավստրիայի սպորտի նախարարի խոսքը մեջբերում է Kleine Zeitung-ը։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ֆորմուլա-1-ի մրցաշրջանը դեռ չի մեկնարկել։ Ավստրալիայի եւ Մոնակոյի փուլերը չեղարկվել են։ Բահրեյնի, Վիետնամի, Չինաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, Ադրբեջանի եւ Կանադայի փուլերն անորոշ ժամանակով հետաձգվել են։ Ֆրանսիայի փուլի անցկացումը եւս հարցականի տակ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր