00:00:00

Երևանում Nissan-ի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները՝ ավտոմեքենան վարելով հանդիպակաց

17:15, 11 ապրիլ 2020 Իրավական

Մինչ Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժեղացված ծառայություն է կատարում, մայրաքաղաքում որոշ վարորդներ, իրենց զգալով՝ ինչպոս ձուկը ջրում, չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 10-ին, Nissan Altima մակնիշի 01 DO 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով անպարտելի, Նորագավիթում չարամտորեն խախտում էր ճանապարհային երթևեկության կանոնները և մի քանի կիլոմետր մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ խոչընդոտ ստեղծելով տրանսպորտային միջոցների վարորդների համար։ SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր