00:00:00

Պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն. ՀՀ դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

20:24, 10 ապրիլ 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ:  Մասնավորապես՝ պարզվել է, որ նա,  ՀՀ կառավարության 216-Ն որոշման 5-րդ և 7-Ն որոշման 6-րդ կետերի համաձայն, պարտավոր լինելով  պետության կարիքների համար ձեռք բերված սերմացուները պահպանել ՀՀ-ում գտնվող նմանատիպ սերմացուներ պահեստավորելու համար նախատեսված պահեստներում, պետական կարիքների համար 2017-2018թթ. ձեռք բերված և չիրացված  սերմացուների խմբաքանակները պահեստավորել է տեխնիկական և սանիտարական տեսակետից հատիկապահեստների հիմնական պահանջներին չբավարարող պահեստներում, որի հետևանքով պետությանը պատճառվել է 36.486.610 ՀՀ դրամի վնաս:  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութություն) 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր