00:00:00

Նոր կոնֆլիկտ «Բարսելոնայում». Տնօրենների խորհրդի 6 անդամ հրաժարական է տվել

16:40, 10 ապրիլ 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի 6 անդամ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած տարածայնությունների պատճառով հրաժարական է տվել, տեղեկացնում է Sport.es-ը: Հրաժարական տված տնօրենների թվում են Էմիլի Ռուսոն, Էնրիկե Տոմբասը, Սիլվիո Էլիասը, Մարիա Տեշիդորը, Ժոզեպ Պոնտը և Ժորդի Կլասմիլյան: «Բարսելոնայի» արդեն նախկին տնօրենները հայտնել են, որ ակումբն առաջիկայում լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնելու Խոսեպ Մարիա Բարոտոմեուի վարած քաղաքականության պատճառով: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակումբի հաշիվներից 1 միլիոն եվրո էր հատկացրել սոցիալական ցանցերում իրեն քննադատողներին վարկաբեկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր