00:00:00

Ապրիլի 9-ին փրկարարները ՀՀ 8 մարզում և Երևանում վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ

12:18, 10 ապրիլ 2020 Իրավական

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ և խանութներ: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Բերդի, Մարտունու, Վեդու համայնքապետարանների, սոցիալական ապահովման Գավառի տարածքային բաժնի, Երևանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Վաղարշապատի ծննդատան և պոլիկլինիկայի, 5 մարզային բժշկական կենտրոնների և 4 դեղատան, Մարտունու զինկոմիսարիատի, Գավառի և Նորատուս գյուղի 4 եկեղեցիների, Վեդու և Արտաշատի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի, Արարատի կապի սպասարկման 3 կետերի շենքերը: Վարակազերծվել են Վանաձորի, Կապանի շուկաները, Գյումրու շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքը, Տաշիրի «Դուստր Մելանյա» ՍՊԸ պանրի գործարանի տարածքը, 1 բնակելի շենք, 44 բանկոմատներ, 27 բանկային և 6 վարկային կազմակերպություններ և 15 այլ հանրային նշանակության վայրեր: Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և փրկարար ծառայողների համազգեստը:
https://www.youtube.com/watch?v=7FFguRASf_A&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր