00:00:00

Գյումրիում կողոպտել են ՀՀ ՊՆ N զորամասի կին զինծառայողին. բժշկական դիմակով քողարկված հափշտակել են նրա ոսկյա մատանին ու ականջօղերը

23:21, 09 ապրիլ 2020 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 8-ին, կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի մեկնելու ժամանակ հետևից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը, այնուհետև փաթաթվել իրեն և տանջել, որ նա իր մոտ եղած ոսկեղենը փոխանցի իրեն: Այդ ընթացքում Ռոզա Ա.-ի դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել և նրա ձախ ձեռքից հանել ոսկյա մատանին, իսկ ականջներից՝ ոսկե ականջօղերը, որից հետո դիմել են փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ոստիկանության Կումայրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր